Անդրեն մայիսի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած “World Armenian Entertainment Awards”-ին արժանացավ հատուկ մրցանակի` տեղեկատվական պատերազմների ոլորտում “Սարի աղջիկ” երգով հակահարվածի համար, իսկ այսօր BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ երգչին “Հայրենիք եւ հավատ” շքանշանով է պարգեւատրել Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը:
Նրան շքանշանը հանձնել է ԱԿԱՀՄ ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը` հայ մշակույթը բարձր պահելու եւ երգարվեստում կատարած ազգանվեր աշխատանքի համար:
Շոյված եւ հուզված եմ նման պարգեւի արժանանալու համար: Շատ կցանկանայի այն կիսել հորեղբորս հետ… Ես եւ իմ ընտանիքի մյուս անդամները հավատում եւ մինչ օրս հույսով սպասում ենք նրան…”,-ասել է երգիչը: